Logo

«Բայերը» ավելացված ժամանակում թրիլերային հաղթանակ կորզեց

19:29 / 22.09.2024Ֆուտբոլ
null

Գերմանական Բունդեսլիգայի չորրորդ տուրում գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» տանը 4-3 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։

Առաջին խաղակեսում հաղթում էր նախ «Վոլֆաբուրգը», ապա` «Բայերը»։ Մինչև ընդմիջում, հյուրերը հավասարեցրին ու կրկին առաջ անցան հաշվի մեջ։

49-րդ րոպեին Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը խփեց երրորդ պատասխան գոլը, իսկ ավելացված երրորդ րոպեին նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսի ջանքերով հաղթանակ կորզեց։

«Բայերը» 9 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Վոլֆբսբուրգը» ունի 3 միավոր և 13-րդ տեղում է։

Բունդեսլիգա, չորրոդ տուր

«Բայեր» - «Վոլֆսբուրգ»` 4-3

Ֆլորիան Վիրց, 14, Ջոնաթան Տա, 32, Պիերո Հինկապի, 49, Վիկտոր Բոնիֆեյս, 90+3 - Նորդի Մուկիելե, 5 (ինքնագոլ), Սեբաստիան Բարնով, 37, Մաթիաս Սվանբերգ, 45+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ