Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 11-րդ տուրի տնային խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Բեռլինի «Ունիոնի» դարպասը և վերադարձրեց առաջին տեղը:
Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում: Վերջին անգամ «Բայերը» Բունդեսլիգայում միավորներ է կորցրել սեպտեմբերին՝ «Բավարիայի» դեմ խաղում (2-2), իսկ պաշտոնական խաղում պարտվել է մայիսին՝ «Բոխումի» դեմ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի 34-րդ տուրի հանդիպմանը:
«Բայերն» առաջին տեղը զբաղեցնում է 31 միավորով, 29 միավորով երկրի գործող չեմպիոն «Բավարիան» երկրորդն է: Մայրաքաղաքը ներկայացնող «Ունիոնը», որը մասնակցում է ՉԼ ընթացիկ մրցաշրջանին, 6 միավորով եզրափակում է աղյուսակը:
Բունդեսլիգա, 11-րդ տուր
«Բայեր Լևերկուզեն» - «Ունիոն Բեռլին»՝ 4-0 (տեսանյութ)
Ալեքս Գրիմալդո, 23, Օդիոն Կոսունու, 57, Ջոնաթան Տա, 73, Նաթան Տելա, 83