Logo

«Բայերը» 31 տարի անց կրկին նվաճեց Գերմանիայի գավաթը

23:59 / 25.05.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» դարձավ Գերմանիայի գավաթի խաղարկության հաղթող:

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց հաղթեց երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնին»: Միակ գոլը խփեց շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական: «Բայերը» 44-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով:

«Բայերը» երկրորդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը, նախորդ անգամ այս տիտղոսը նվաճել էր 1992/1993 մրցաշրջաանում:

Այսպիսով, «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ ոսկե դուբլ գրանցեց՝ մեկ մրցաշրջանում նվաճելով Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսն ու Գերմանիայի գավաթը:

Գերմանիայի գավաթ, եզրափակիչ

«Կայզերսլաութերն» - «Բայեր Լևերկուզեն»՝ 0-1 

Գրանիտ Ջակա, 17

Հեռացում՝ Օդիլոն Կոսունու, 44 («Բայեր»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ