Լևերկուզենի «Բայերը» համաձայնության է հասել Լոնդոնի «Արսենալի» հետ՝ շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի տրանսֆերի հարցում, հաղորդում է Sky Sports-ը:
Գերմանական ակումբը 25 միլիոն եվրո կվճարի տեղափոխության համար: 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ լրանում է 2024 թվականի հունիսին:
Հիշեցնենք, որ Ջական «Արսենալում» խաղում 2016 թվականից: 2022/23 մրցաշրջանում նա լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 47 հանդիպման, դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 20 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


