Logo

«Բավարիայի» տպավորիչ ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:01 / 05.10.2022ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում 5-0 հաշվով տնային հաղթանակ տանելով չեխական «Վիկտորիա Պլզենի» նկատմամբ, սահմանել է ռեկորդ։

Գերմանական ակումբը նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պարտվել է 2017 թվականին: Դրանից հետո «Բավարիան» տարել է 28 հաղթանակ և խաղացել 3 ոչ-ոքի՝ սահմանելով գլխավոր եվրոպական ակումբային մրցաշարի խմբային փուլի անպարտելիության ռեկորդ, հայտնում է Opta-ն:

 

Չեմպիոնների լիգայի 3 տուրերից հետո «Բավարիան» 9 միավորով C խմբի առաջատարն է։ «Ինտերը» 6 միավորով երկրորդն է, կատալոնական «Բարսելոնան» ունի 3 միավոր, իսկ «Վիկտորիա Պլզենը» կրել է 3 պարտություն։

Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում «Բավարիան» կրկին կմրցի «Վիկտորիա Պլզենի» հետ: Խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին Չեխիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ