Լևերկուզենի «Բայերը» և արգենտինացի կիսապաշտպան Էկզեկիել Պալասիոսը նոր պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը։ Պալասիոսը 2020 թվականի հունվարից է խաղում գերմանական թիմում, որի կազմը համալրել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթից» 17 միլիոն եվրոյով:
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


