«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ վկայակոչելով Sport Bild-ը, մյունխենյան ակումբը ծրագրում է ամռանը վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, եթե նրա հետ համաձայնության չգա պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ։
Լեհ հարձակվողի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 23 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։