Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան A, B, C, D խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» A խմբի 2-րդ տուրում 2-1 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին»: Անգլիական գրանդի կազմում գոլի հեղինակ դարձան եգիպտոսցի ռմբարկու Մոհամեդ Սալահը և կամերունցի պաշտպան Ժոել Մատիպը, Նիդեռլանդների չեմպիոնի միակ գոլը խփեց գանացի հարձակվող Մոհամեդ Կուդուսը:
Այս խմբում երկրորդ տուրի մյուս՝ «Ռեյնջերս» - «Նապոլի» խաղը, տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:
«Լիվերպուլն» ու «Այաքսը» 3-ական միավոր ունեն: Նույնքան միավոր ունի 1 հանդիպում անցկացրած իտալական «Նապոլին», առանց միավորի է դեռևս շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»:
B խմբում Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայում 2-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Գոլի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպան Ռոբերտ Էնդրիխը և ֆրանսիացի վինգեր Մուսա Դիաբին:
Երկրորդ հաղթանակը տարավ Բելգիայի չեմպիոն «Բրյուգեն», որն այս անգամ 4-0 հաշվով Պորտուգալիայում ջախջախեց «Պորտուին»:
«Բրյուգեն» 6 միավորով խմբի միանձնյա առաջատարն է, «Բայերն» ու «Աթլետիկոն» 3-ական միավոր ունեն, «Պորտուն» առանց միավորի է:
Մյունխենի «Բավարիան» C խմբի 2-րդ տուրում 2-0 հաշվով սեփական խաղադաշտում հաղթեց կատալոնական «Բարսելոնային»: Գոլի հեղինակ դարձան ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսն ու գերմանացի վինգեր Լերոյ Սանեն:
Ավելի վաղ խմբի մյուս խաղում Միլանի «Ինտերը» Չեխիայում 2-0 հաշվով հաղթել էր «Վիկտորիա Պլզենին»:
«Բավարիան» 6 միավորով գլխավորեց խումբը, «Բարսելոնան» և «Ինտերը» 3-ական միավոր ունեն, իսկ «Վիկտորիա Պլզենը» միավոր չունի:
Եվրոպա լիգայի գործող գավաթակիր Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» D խմբի 2-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին»: Գոլի հեղինակ դարձավ դանիացի կիսապաշտպան Յեսպեր Լինդսթրյոմը:
Ավելի վաղ խմբի մյուս խաղում Պորտուգալիայում Լիսաբոնի «Սպորտինգը» 2-0 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Տոտենհեմին»:
«Սպորտինգը» 6 միավորով առաջատարն է, «Այնտրախտն» ու «Տոտենհեմը» 3-ական միավոր ունեն, իսկ «Մարսելն» առանց միավորի է:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 2-րդ տուր
A խումբ
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Այաքս» (Նիդեռլանդներ)՝ 2-1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 17, Ժոել Մատիպ, 89 - Մոհամեդ Կուդուս, 27
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ սեպտեմբերի 14, ժամը 23:00
B խումբ
«Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 2-0 (տեսանյութ)
Ռոբերտ Էնդրիխ, 84, Մուսա Դիաբի, 87
«Պորտու» (Պորտուգալիա) - «Բրյուգե» (Բելգիա) (տեսանյութ)
Ֆերան Ժուտգլա, 15, Քամալ Սովահ, 47, Անդրես Սկով Օլսեն, 52, Անտոնիո Նուսա, 89
C խումբ
«Բավարիա» (Գերմանիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 2-0 (տեսանյութ)
Լուկաս Էրնանդես, 50, Լերոյ Սանե, 54
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0-2 (տեսանյութ)
Էդին Ջեկո, 20, Դենզել Դյումֆրիս, 70
Հեռացում՝ Պավել Բուչա, 61 («Վիկտորիա Պլզեն»)
D խումբ
«Օլիմպիկ Մարսել» (Ֆրանսիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 0-1 (տեսանյութ)
Յեսպեր Լինդսթրյոմ, 43
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2-0 (տեսանյութ)
Պաուլինյո, 90, Անդրե Գոմես, 90+3