Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում չեխական «Վիկտորիա Պլզենին» հաղթելու (4-2) շնորհիվ ռեկորդ է գրանցել գլխավոր եվրագավաթում:
«Բավարիան» դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ակումբը, որը 11 անընդմեջ հաղթանակի է հասել մրցաշարի խմբային փուլում:
Գերմանական գրանդը մինչև այս խաղը, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթել էր նաև Միլանի «Ինտերին» (2-0), կատալոնական «Բարսելոնային» (2-0) ու «Վիկտորիա Պլզենին» (5-0):
Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության խմբային փուլում մյունխենցիները 2-ական անգամ հաղթել էին Լիսաբոնի «Բենֆիկային» (5-2՝ տանը, 4-0՝ հյուրընկալվելիս), «Բարսելոնային» (3-0 երկու խաղերում) և Կիևի «Դինամոյին» (5-0՝ տանը, 2-1՝ հյուրընկալվելիս):
2020/21թթ. խաղարկության խմբային փուլը «Բավարիան» ավարտվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվի» նկատմամբ տնային հաղթանակով (2-0):
Հիշեցնենք, որ C խմբի առաջատար «Բավարիան» (12 միավոր) նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր: «Ինտերը» 7 միավորով 2-րդն է և 3 միավոր առաջ է 3-րդ տեղում գտնվող «Բարսելոնայից», «Վիկտորիա Պլզենն» առանց միավորի է: