Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր «Բայերը» հայտարարեց կատալոնական «Ժիրոնայի» կիսապաշտպան Ալեյշ Գարսիայի տեղափոխության մասին:
Լևերկուզենի ակումբը 26-ամյա իսպանացու տրանսֆերի համար վճարել է 18 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:
Գարսիան 2021 թվականի հուլիսից էր խաղում «Ժիրոնայում», ավարտված մրցաշրջանում մասնակցել է 40 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Գարսիան նախկինում խաղացել է նաև իսպանական «Էյբարում», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում», ռումինական «Դինամո Բուխարեստում»:


