Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրում հյուրընկալվեց «Հոլշթայն Կիլին» և հաղթեց 2-0 հաշվով:
Գոլ խփեցին հարձակվողներ Պատրիկ Շիկն ու Ամին Ադլին:
Գործող չեմպիոնը 50 միավորով երկրորդն է, 5 միավոր է զիջում առաջատար Մյունխենի «Բավարիային», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Հոլշթայն Կիլը» 13 միավորով վերջին` 18-րդ տեղում է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 23-րդ տուր
«Հոլշթայն Կիլ» - «Բայեր Լևերկուզեն»` 0-2 (տեսանյութ)
Պատրիկ Շիկ, 9, Ամին Ադլի, 45