Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բայ Արենայում» ընդունեց «Քյոլնին» և հաղթեց 3-2 հաշվով:
Երկրի գործող չեմպիոնն ու գավաթակիրն անհավանական քամբեք իրականացրեց: Հյուրերը 54-րդ րոպեի դրությամբ հաշվի մեջ առջևում էին 2 գոլի տարբերությամբ: Պատրիկ Շիկը 61-րդ րոպեին կրճատեց տարբերությունը, իսկ ավելացված ժամանակի 6-րդ րոպեին դուբլ գրանցեց՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:
98-րդ րոպեին Վիկտոր Բոնիֆեյսը խփեց հաղթական գոլը և թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչում է նաև «Շտուտգարտը», որը պարտության էր մատնել «Աուգսբուրգին»:
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաև «Արմինիա» - «Վերդեր» (25.02) և «Լայպցիգ» - «Վոլֆսբուրգ» (26.02) զույգերը:
Կիսաեզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:
Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Բայեր» - «Քյոլն»` 3-2 (տեսանյութ)
Պատրիկ Շիկ, 61, 90+6, Վիկտոր Բոնիֆեյս, 98 - Դամիեն Դաունս, 45, Լինտոն Մաինա, 54


