Logo

«Բայերն» ամռան առաջին տրանսֆերն է իրականացրել

20:15 / 08.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր Լևերկուզենի «Բայերը» հայտարարել է ֆրանսիական «Ռենի» պաշտպան Ժանուել Բելոսյանի տեղափոխության մասին։ «Բայերը» ֆրանսիացու տրանսֆերի համար վճարել է 15 միլիոն եվրո: 19-ամյա Բելոսյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը:

«Ժանուել Բելոսյանը մեծ տաղանդ է, նա արդեն Ֆրանսիայում ամենաբարձր մակարդակով հանդես գալու փորձ ունի։ Կարող է լավ փոխանցումներ կատարել, նաև շատ լավ աթլետիկ տվյալներ ունի,- հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Սայմոն Ռոլֆեսը:

«Ես անհամբեր սպասում եմ իմ նորամուտին:Հեռուստացույցով դիտել եմ թիմի հանդիպումները, իսկապես ֆանտաստիկ էր»,- հայտնել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը:

Պաշտպանն ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա