Logo

«Բայերի» տնօրեն. ««Ռեալում» Ալոնսոյին միայնակ են թողել, «Բայերում» մենք միասնական էինք»

15:56 / 16.12.2025Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր տնօրեն Ֆեռնանդո Կարոն խոսել է Մադրիդի «Ռեալում» Չաբի Ալոնսոյի աշխատանքի մասին, հայտնում է ESPN-ը:

«Մենք ուզում էինք, որ Չաբին մնա «Բայերում», բայց նաև հասկանում էինք՝ նա շատ տաղանդավոր մարզիչ է և առաջարկ ունի «Ռեալից»: Սակայն Մադրիդում նա հայտնվել է լրիվ այլ վիճակում:

Ալոնսոն միայնակ է մնացել և միշտ քննադատության թիրախ է: Լևերկուզենում նրա վիճակը լրիվ այլ էր: Մենք միասին նույն ուղղությամբ էինք շարժվում և նրան միայնակ չէինք թողնում»,- ասել է իսպանացին:

«Բայերի» ղեկին Ալոնսոն դարձել է Գերմանիայի չեմպիոն ու գավաթակիր:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ