Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրում սեփական խաղադաշտում 2-1 հաշվով «Մայնցին» հաղթելուց հետո Լևերկուզենի «Բայերը» 2023/24 մրցաշրջանում անընդմեջ անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 33-ի։
Խաբի Ալոնսոյի թիմը դարձել է գերմանական առաջին ակումբը, որն անպարտելիության նման շարք է գրանցում։ «Բայերը» 33 խաղից 29-ում հաղթել է, 4 խաղ էլ ավարտել է ոչ-ոքի արդյունքով։
Լևերկուզունյան ակումբը գերազանցել է Մյունխենի «Բավարիայի»՝ 32 խաղից բաղկացած անպարտելիության ռեկորդը, որը գրանցվել էր 2019-2020 թթ.։
«Բայերը» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 23 տուրից հետո վաստակել է 61 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդող «Բավարիան», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել, ունի 50 միավոր։


