«Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան կհեռանա ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ամեն ինչ արդեն ասվել է։ Որոշել եմ չերկարաձգել պայմանագիրն ու հեռանալ ակումբից և չմնալ այստեղ։ Այսպիսին են այժմ ծրագրերս»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը։
29-ամյա Տայի պայմանագիրն ավարտվում է հուլիսի 1-ին։ Նա «Բայերը» կլքի ազատ գործակալի կարգավիճակում։ Պաշտպանը լևերկուզենյան ակումբ է տեղափոխվել 2025 թ. ամռանը, 398 խաղում խփել 17 գոլ, կատարել 13 ասիստ։


