Գերմանիայի գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի 7-րդ տուրում ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և հաղթեց 2-1 հաշվով:
Խաբի Ալոնսոյի թիմից գոլի հեղինակ դարձան Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխն ու նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը, որը նաև վրիպեց 11-մետրանոցից:
Հյուրերի գոլը խփեց եգիպտոսցի հարձակվող Օմար Մարմուշը:
Հաղթանակներ տարան նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և «Լայպցիգը»:
«Բորուսիան» տանը 3-2 հաշվով առավելության հասավ «Հայդենհայմի» նկատմամբ: Տանտերերի հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղաժամանակ չստացավ:
«Լայպցիգը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Մայնցին»:
«Լայպցիգը» 17 միավորով առաջատարն է, «Բայերը»` 14 միավորով չորրորդը, «Այնտրախտը»` 13 միավորով 5-րդը, «Բորուսիան»` 9 միավորով 10-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 7-րդ տուր
«Բայեր Լևերկուզեն» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»` 2-1
Ռոբերտ Անդրիխ, 25, Վիկտոր Բոնիֆեյս, 71 - Օմար Մարմուշ, 16
Չիրացրած 11-մետրանոց` Վիկտոր Բոնիֆեյս, 9 («Բայեր»)
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Հայդենհայմ»` 3-2 (տեսանյութ)
Կո Իտակուրա, 22, Թիմ Կլյանդինսթ, 62, 75 (11մ), Լեո Սկիենզա, 12, Մարվին Պիերինգեր, 80 (11մ)
«Մայնց» - «Լայպցիգ»` 0-2 (տեսանյութ)
Խավի Սիմոնս, 20, Վիլի Օրբան, 37