Լևերկուզենի «Բայերի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը վնասվածք է ստացել, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
23-ամյա ֆուտբոլիստը Նիգերիայի հավաքականի կազմում Ռուանդայի դեմ ԱԱ-2026-ի աֆրիկյան ընտրական գոտու հանդիպմանն ազդրի մկանի պատռվածք է ստացել և առնվազն մինչև տարեվերջ չի խաղա:
Նիգերիացին «Բայերի» լավագույն ռմբարկուն է Բունդեսլիգայում (6 գոլ): Նախորդ մրցաշրջանում ևս Բոնիֆեյսը չեմպիոնի լավագույն ռմբարկուն էր Գերմանիայի առաջնությունում (14 գոլ):