Logo

«Բայերի» հարձակվողն ավտովթարի է ենթարկվել

15:23 / 21.10.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսն ավտովթարի է ենթարկվել։

Bild-ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի առավոտյան, երբ նիգերիացի ֆուտբոլիստը Mercedes մակնիշի ավտոմեքենայով ուղևորվում էր Ֆրանկֆուրտի օդանավակայան` ընկերներին դիմավորելու։ Mercedes-ին աջ կողմից հարվածել է բեռնատար։ Բոնիֆեյսը չի եղել մեքենայի ղեկին։

Լևերկուզենյան ակումբը հայտնել է, որ 23-ամյա ֆուտբոլիստը խուսափել է մարմնական լուրջ վնասվածքներից։ Ըստ նախանական տեղեկությունների` վնասվել է միայն նրա ձեռքն ու ավտովթարի պահին արյունահոսել է։

Տեղի ոստիկանության փոխանցմամբ` բեռնատարի վարորդը հոգնածության պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը։ 59-ամյա տղամարդը նույնպես չի տուժել։ Ճանապարհատրանսպորտային պատահարի ընդհանուր վնասը գնահատվել է մոտ 200 հազար եվրո։

Վիկտոր Բոնիֆեսյը 2024/25 մրցաշրջանում 10 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ