Գերմանիայի նորընծա չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան շատ մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստ դառնալուն:
Ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը գրում է, որ մյունխենյան ակումբը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի հետ: Տան արդեն լևերկուզենցիներին հայտնել է տեղափոխության մտադրության մասին:
Սպասվում է, որ «Բավարիան» և Բունդեսլիգայի չեմպիոնը կսկսեն բանակցել առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ Ջոնաթան Տան 2015 թվականից է խաղում «Բայերում»։