Լևերկուզենի «Բայերի» ֆինն դարպասապահ Լուկաս Հռադեցկին «Լայպցիգի» դեմ Բունդեսլիգայի 19-րդ տուրի հանդիպմանը (2-2) Գերմանիայի առաջնությունում իր անընդմեջ անպարտելի խաղերի քանակը հասցրեց 50-ի, հաղորդում է Opta-ն:
Մրցաշարի պատմության մեջ 35-ամյա դարպասապահը միայն երկրորդ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է 50 կամ ավելի անընդմեջ խաղում անպարտելի մնալ:
Ռեկորդակիրը Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգն է, որը 2012-14թթ. անցկացրել է 56 անպարտելի հանդիպում:
50 - Lukas Hradecky is unbeaten in his last 50 Bundesliga appearances - he is only the second player in the competition's history to go 50+ consecutive games undefeated, after Jerome Boateng (56 from 2012 to 2014). Safeguard. pic.twitter.com/7K3ONLFYY0
— OptaFranz (@OptaFranz) January 25, 2025
Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):