Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում ավարտվեց երեք առանցքային հանդիպում:
Գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» տաանը 0-2 հաշվով պարտվելիս վերջնարդյունքում 5-2 հաղթեց «Հայդենհայմին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը:
Դորտմունդի «Բորուսիան» տանը 4-0 հաշվով առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ: «Լայպցիգն» էլ հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվեց «Հոֆենհայմին»:
«Լայպցիգը» 21 միավորով երկրորդն է, 8 միավոր է զիջում առաջատար Մյունխենի «Բավարիային»: «Բայերը» 20 միավորով չորրորդն է, «Բորուսիան»` 19 միավորով 5-րդը, «Ֆրայբուրգը»` 17 միավորով 6-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 11-րդ տուր
«Բայեր» - «Հայդենհայմ»` 5-2
Էզեկիել Պալասիոս, 30, Պատրիկ Շիկ, 32, 52, 71, Գրանիտ Ջակա, 82 - Նիկլաս Դորշ, 10, Մաթիաս Օնսակ, 21
«Բորուսիա Դորտմունդ» - «Ֆրայբուրգ»` 4-0
Մաքսիմիլիան Բայեր, 7, Ֆելիքս Նմեչա, 40, Յուլիան Բրանդտ, 66, Ջեյմի Գիտենս, 77
Հեռացումներ` Պատրիկ Օաթերհեջ, 63, Չուկվուբուկ Ադամու, 90+3 (երկուսն էլ` «Ֆրայբուրգ»)
«Հոֆենհայմ» - «Լայպցիգ»` 4-3
Ադամ Հլոժեկ, 17, 82, Տոմ Բիշոֆ, 50, Յակոբ Բրուն-Լարսեն, 86 - Վիլի Օրբան, 15, Անտոնիո Նուսա, 19, Սթենլի Նսոկի, 67 (ինքնագոլ)