Logo

«Բայերի», «Բորուսիայի» հաղթանակներն ու «Բավարիայի» պարտությունը

20:31 / 14.12.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայում շարունակվում է 14-րդ տուրը:

Գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»: Գոլի հեղինակ դարձան ֆրանսիացի հարձակվող Մարտին Թերիեն և գերմանաացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը:

Առաջատար Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Մայնցին»: «Բավարիայի» գոլը 87-րդ րոպեին խփեց գերմանացի վինգեր Լերոյ Սանեն:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» էլ տանը 4-1 հաշվով հաղթեց «Հոլշթայն Քիլին»: Տանտերերի հայտացուցակից կրկին բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը:

«Բավարիան» 33 միավորով մնաաց առաջին տեղում, «Բայերը» 29 միավորով երկրորդն է, «Բորուսիան»` 21 միավորով 9-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 14-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բայեր»` 0-2 (տեսանյութ)

Մարտին Թերիե, 14, Ֆլորիան Վիրց, 40

«Մայնց» - «Բավարիա»` 2-1 

Լի Ջաե Սուն, 41, 60 - Լերոյ Սանե, 87

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Հոլշտայն Քիլ»` 4-1 (տեսանյութ)

Տիմ Կլայնդինսթ, 1, Ռոբին Հաք, 26, Ալասան Պլեա, 43, 79 - Արմին Ժիգովիչ, 30

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա