Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո, հաղորդում է Caught Offside-ը։
21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։
Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային կազմերում, այդ պատճառով հակված է Անգլիայի չեմպիոնին միանալու տարբերակին։
Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ակումբում ու ազգային թիմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 10 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։