Լևերկուզենի «Բայերը» գերմանական Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում տարած հաղթանակների քանակով ակումբային ռեկորդ է սահմանել, գրում է Opta Sports-ը։
26-րդ տուրում «Ֆրայբուրգի» նկարմամբ հաղթանակը (3-2) Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 22-րդն էր լևերկուզենյան ակումբի համար։ «Բայերը» մեկ մրցաշրջանի ընթացքում երբեք այդքան հաղթանակ չի տարել։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Բունդեսլիգայի 26 խաղում տարել է 22 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բայերը» երկրորդ տեղը զբաղեցնող Մյունխենի «Բավարիայից» առաջ է 10 միավորով։


