Logo

«Բավարիայի» ֆուտբոլիստ Պաուլ Վաները վնասվածք է ստացել

15:58 / 09.08.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» կիսապաշտպան Պաուլ Վաները ձախ կոճի փոքր կապանի վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

19-ամյա ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է օգոստոսի 7-ին «Տոտենհեմի» դեմ ընկերական խաղում (4-0)։ Նա բաց կթողնի մյունխենյան գրանդի առաջիկա հանդիպումները։

Վաները 2022թ. հունվարի 7-ին 16 տարեկան 15 օրականում դարձել է Գերմանիայի Բունդեսլիգայի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Նախորդ մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել էր «Հայդենհայմում», 41 խաղում խփել 6 գոլ, կատարել 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ