«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբեռլը դժգոհ է, որ Transfermarkt պորտալում մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը նվազել է, հայտնում է AS-ը:
«Կարո՞ղ է ինչ որ մեկն ինձ բացատրել՝ ինչու է Քեյնի արժեքը նվազել: Խնդրում եմ՝ տարիքը որպես փաստարկ չօգտագործել: Ինձ մի՛ հարցրեք նրա արժեքի մասին, դա իմ անձնական կարծիքն է»,- ասել է Էբեռլը:
Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը վերջին թարմացումից հետո կազմում է 65 միլիոն եվրո նախորդ 75 միլիոնի փոխարեն:


