«Բավարիայի» ֆուտբոլիստներ Լերոյ Սանեն ու Դայո Ուպամեկանոն վարակվել են կորոնավիրուսով՝ հաղորդում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Բունդեսլիգայի առաջատարի կազմում կորոնավիրուսով են վարակված նաև Մանուել Նոյերը, Լուկաս Էրնանդեսը, Նիանզուն, Օմար Ռիչարդսը, Տոլիսոն ու Կինգսլի Կոմանը:
«Բավարիայի» առաջիկա հանդիպումը կկայանա հունվարի 7-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում: