Logo

«Բավարիայում» ինչ որ մեկը հանրայնացրել է Նագելսմանի տակտիկական մտահղացումները

18:58 / 18.03.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում» ինչ որ մեկը մամուլին է հայտնել գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի տակտիկական մտահղացումները, հայտնում է Bild-ը:

Դեպքը տեղի է ունեցել «Բոխումի» դեմ փետրվարին կայացած խաղից առաջ:

«Շատ զայրացած էի: Այն մարդը, որը նման բան է արել, վնասում է թիմին: Շատ դժվար է գտնել այդ «խլուրդին»: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ նպատակով է դա արվել»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 24 խաղից հետո մյունխենյան գրանդը 52 միավորով առաջատարն է և երկու միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»:

Չեմպիոնների լիգայում Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ