Logo

«Բավարիայում» չեն բացառում, որ Տուխելը կշարունակի գլխավորել ակումբը

16:57 / 04.05.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է շարունակել զբաղեցնել պաշտոնը, հայտնում է Sky Sports-ը։

«Բավարիայի» ղեկավարներն արդեն ամբողջությամբ չեն բացառում, որ Տուխելը կմնա ակումբում։ Ակումբի սպորտային տնօրենները շարունակում են աջակցել գերմանացի մասնագետին և պատրաստ են նրա հետ շարունակել համագործակցությունը։

Մյունխենյան ակումբի մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում` թիմի ավագ Մանուել Նոյերը, հանդերձարանում նույնպես կողմ են արտահայտվել Տուխելի հետ համագործակցության շարունակության տարբերակին։ Ինքը` մարզիչը, ևս դեմ չէ շարունակել գլխավորել «Բավարիան»։

Հիշեցնենք` այս տարվա փետրվարին «Բավարիան» պաշտոնապես հայտնեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին Թոմաս Տուխելը հեռանալու է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա