«Բավարիայի» նախկին պաշտպան Ջերոմ Բոատենգը մոտ է ակումբի հետ պայմանագիր կնքելուն: Sky Sport Deutschlandը տեղեկացնում է, որ կողմերն արդեն համաձայնության են հասել և 35-ամյա ֆուտբոլիստն անցել է բուժննման առաջին հատվածը:
Սպասվում է, որ Ջերոմն այսօր կմասնակցի Թոմաս Տուխելի թիմի մարզմանը:
Բոատենգը 2011 թվականին է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բավարիա»: Գերմանական գրանդի հետ պաշտպանը 9 տարում 25 տիտղոս է նվաճել, այդ թվում 9 անգամ Բունդեսլիգայի չեմպիոն է դարձել և երկու անգամ տիրել Չեմպիոնների լիգայի գավաթին: Նախորդ 2 տարին գերմանացին անցկացրել է Լիոնի «Օլիմպիկում», այնուհետև ազատ գործակալի կարգավիճակ ստացել:
«Բավարիայում» անցկացրած 363 խաղում Բոատենգը դարձել է 10 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: