Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 20-րդ տուրում կամային հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ՝ 3-1:
Նիկո Էլվեդեի՝ 35-րդ րոպեին խփած գոլին տանտերերը պատասխանեցին Ալեքսանդր Պավլովիչի, Հարի Քեյնի ու Մատիաս դե Լիխտի դիպուկ հարվածներով: Անգլիացի հարձակվող Քեյնը 24 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը՝ փոխարինման դուրս գալով 89-րդ րոպեին:
Առաջատար Լևերկուզենի «Բայերը» նիգերիացի կիսապաշտպան Նեյթան Տելայի դուբլի օգնությամբ 2-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դարմշտադտի» նկատմամբ։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը շարունակում է անպարտելի հանդիպումների շարքը ու 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Բավարիան» հետ է 2 միավոր:
Բունդեսլիգա, 20-րդ տուր
«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 3-1
Ալեքսանդր Պավոլվիչ, 45, Հարի Քեյն, 70, Մատիաս դե Լիխտ, 86 – Նիկո Էլվեդի, 35
«Դարմշտադտ» - «Բայեր»՝ 0-2
Նեյթան Տելա, 33, 52


