Մյունխենի «Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը խոսել է պաշտպան Ժերոմ Բոատենգի վերաբերյալ գերմանական ակումբի ծրագրերի մասին։
«Ժերոմը առաջիկա 2-3 օրվա ընթացքում կմարզվի թիմի հետ, որից հետո բանակցություններ կվարենք ու վերջնական որոշում կկայացնենք։ Սա հատուկ դեպք է, քանի որ մեկ շաբաթում մեր երեք պաշտպանները վնասվածք ստացան։ Պետք է մինչև ձմեռ ինչ-որ կերպ լրացնենք այդ բացը»,- Ֆրոյնդի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Բոատենգը նախկինում 10 մրցաշրջան է անցկացրել գերմանական գրանդում՝ ընդհնաուր առմամբ մասնակցելով 363 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է 10 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։