Մյունխենի «Բավարիան» բացառիկ նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Opta-ն:
35-ամյա գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանի թիմը երկրորդ տարին անընդմեջ մրցաշարի խմբային փուլն ավարտեց 100 տոկոսանոց արդյունքով՝ հաղթելով բոլոր 6 խաղերում:
Մյունխենյան ակումբը 2-ական անգամ հաղթեց իտալական «Ինտերին» (2-0, 2-0), կատալոնական «Բարսելոնային» (2-0, 3-0) և չեխական «Վիկտորիա Պլզենին» (5-0, 4-2):
Գերմանիայի չեմպիոնը դարձավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի խմբային փուլում 6 հաղթանակ տարած միակ թիմը։
«Բավարիան» նաև առաջինը կարողացավ երեք տարբեր մրցաշրջաններում հաղթել խմբի բոլոր խաղերում: Գերմանացիները նման ցուցանիշ գրանցել էին նաև 2019/20 մրցաշրջանում:
Նախկինում Չեմպիոնների լիգայի խմբային փուլը 100 տոկոսանոց արդյունքով ավարտել էին նաև իտալական «Միլանը» (1992/93 մրցաշրջան), ֆրանսիական ՊՍԺ-ն (1994/95), Մոսկվայի «Սպարտակը» (1995/96), կատալոնական «Բարսելոնան» (2002/03), Մադրիդի «Ռեալը» (2011/12, 2015/15), հոլանդական «Այաքսը» (2021/22) և անգլիական «Լիվերպուլը» (2021/22):