Logo

«Բավարիայի» պատվավոր նախագահը` Քեյնի մարզական ապագայի մասին

00:11 / 02.12.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնի մարզական ապագայի մասին, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով Bild-ին:

«Քեյնի հրաժարագնի կետը գործելու է մինչև հունվարի վերջ։ Մենք ակնկալում ենք, որ նա անպայման կշարունակի իր ելույթները մինչև 2027 թվականը, երբ կավարտվի պայմանագրի ժամկետը:

Նրա ընտանիքն այստեղ հարմարավետ է զգում: Լսել եմ, որ նա դեմ չէ նոր պայմանագիր ստորագրելուն, մենք ևս կողմ ենք»,- ասել է Հյոնեսը:

Հարի Քեյնն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում խփել է 24 գոլ և կատարել 3 ասիստ:

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ