Logo

«Բավարիայի» պաշտպանը կբացակայի մի քանի շաբաթ

14:25 / 16.09.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Սաշա Բոեն շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկի մենիսկի պատռվածք է ստացել։ Նա արդեն վիրահատվել է և սկսել վերականգնողական շրջանը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը գերմանական գրանդ տեղափոխվելուց հետո արդեն երկրորդ ծանր վնասվածքն է ստանում։ Բոեն նախորդ մրցաշրջանում վկանային վնասվածքի պատճառով բաց թողեց գրեթե 2 ամիս։

Բոեն «Բավարիայի» կազմը համալրել է այս տարվա հունվարին, 4 խաղում կատարել 1 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ