«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», գրում է Sky Sports-ը։
«Արքայական ակումբը» պատրաստ է 40-50 մլն եվրոյով գնել կանադացի պաշտպանի տրանսֆերային իրավունքը։ Մյունխենյան ակումբը վստահ է, որ «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանին փորձելու է նվազեցնել Դևիսի տրանսֆերի համար պահանջվող գումարի չափը, քանի որ 23-ամյա ֆուտբոլիստի՝ «Բավարիայի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025թ. հունիսին։
«Բավարիան» ակնկալում է, որ պաշտպանը չի երկարաձգի պայմանագրի ժամկետն ու ամռանը կհեռանա ակումբից։
Վերջին օրերին «Բավարիայի» տնօրենն ու ֆուտբոլիստի գործակալը Մյունխենում քննարկել են Դևիսի ապագան։
Եզրային պաշտպանը 2023/24 մրցաշրջանում 27 խաղում խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։


