Logo

«Բավարիայի» նախկին մարզիչը կարող է գլխավորել Դորտմունդի «Բորուսիան»

14:19 / 22.01.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարող է աշխատանքի անցնել Դորտմունդի «Բորուսիայում», հաղորդում է Bild-ը։ 

53-ամյա մասնագետն այս պահին դորտմունդյան ակումբի ղեկը ստանձնելու գլխավոր թեկնածուն է։ Ակումբը ցանկանում է Կովաչին նշանակել մինչև մրցաշրջանի ավարտը ժամկետով։

Խորվաթ մասնագետի վերջին աշխատավայրը եղել է գերմանական «Վոլֆսբուրգը»։ Բունդեսլիգայում Կովաչն աշխատել է նաև «Այնտրախտում»։ 

Հունվարի 22-ին Դորտմունդի «Բորուսիան» հեռացրել էր գլխավոր մարզչի պաշտոնից Նուրի Շահինին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա