Հերբերտ Հայները վերընտրվել է «Բավարիայի» նախագահի պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
71-ամյա ֆունկցիոները մյունխենյան գրանդի Գլխավոր ասամբլեայի քվեարկության ժամանակ ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը` 95,63 տոկոսը։ Վերընտրվել են նաև փոխնախագահ Դիտեր Մայերն ու նրա տեղակալ Վալտեր Մենեկեսը։
Հայները «Բավարիան» ղեկավարում է 2019թ. նոյեմբերի15-ից։ Նա նաև ակումբի վերահսկիչ խորհրդի նախագահն է։
Գերմանիայի Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


