Logo

«Բավարիայի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

21:02 / 23.07.2023Ֆուտբոլ
null

Գերմանացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ճանաչվել է Մյունխենի «Բավարիայի»՝ ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

20-ամյա ֆուտբոլիստը ստացել է երկրպագուների ձայների 46 տոկոսը:

Մուսիալան Գերմանիայի չեմպիոնի գույները պաշտպանում է 2020 թվականից:

2022/23 մրցաշրջանում Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մյունխենյան գրանդի կազմում անցկացրել է 47 խաղ՝ դառնալով 16 գոլի և նույնքան ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ