Logo

«Բավարիայի» մարզական տնօրենը` Նոյերի ապագայի մասին

20:30 / 19.12.2024Ֆուտբոլ
null

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը հայտնել է, որ մյունխենյան ակումբը լեգենդար դարպասապահ Մանուել Նոյերի հետ մոտ է նոր պայմանագիր ստորագրելուն: 38-ամյա գերմանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը:

«Մենք խոսեցինք: Գոհ ենք և ուրախ կլինենք, երբ նոր պայմանագրի կնքումը վերջապես տեղի ունենա։ Բանակցությունները միանշանակ ընթանում են ճիշտ ուղղությամբ՝ թե՛ մեր, թե՛, կարծում եմ, նրա տեսանկյունից։ Մնում է միայն ճշտել վերջին մանրամասները»,- Էբերլի խոսքը մեջբերում է Spox-ը։

Նոյերը «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում թիմի ավագը 19 խաղում բաց է թողել 13 գոլ, 12 խաղում էլ դարպասն անառիկ պահել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա