Logo

«Բավարիայի» խորամանկ քայլը` Վիրցին ձեռք բերելու համար

20:56 / 12.03.2025Ֆուտբոլ
null

«Բավարիան» խորամանկ քայլի է դիմել` «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու համար, հայտնում է Defensa Central-ը։

Մյունխենյան ակումբը կանանց թիմի համար պայմանագիր է կնքել Վիրցի քրոջ` Յուլյանայի հետ։

Յուլյանա Վիրցը կարողացել է ազդել կրտսեր եղբոր` Մադրիդի «Ռեալին» մերժելու և «Բայերում» մնալու որոշման վրա։ Այժմ «Բավարիայում» հուսով են, որ Յուլյանան կկարողանա եղբորը համոզել նաև, որ տեղափոխվի մյունխենյան գրանդ։

Այդուհանդերձ, եթե «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն ստանձնի «Ռեալի» ղեկը, կփորձի համոզել Վիրցին, որ տեղափոխվի իսպանական գրանդ։

Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը «Բայերի» համակարգում է 2020թ. հունվարից, 191 խաղում խփել է 56 գոլ, կատարել 63 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա