Logo

«Բավարիայի» կամային հաղթանակը բավարական դերբիում

00:29 / 05.04.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում մրցեցին բավարական երկու ակումբներ` «Աուգսբուրգը» և Մյունխենի «Բավարիան»: Հյուրերը կամային հաղթանակ տարան 3-1 հաշվով:

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին կիսապաշտպան Ջամալ Մուսիալան և հարձակվող Հարի Քեյնը: «Բավարիայի» օգտին գրանցվեց նաև մեկ ինքնագոլ: 

Ջամալ Մուսիալան ազդրի վնասվածքի պատճառով փոխարինվեց:

«Բավարիան» 68 միավորով մնում է առաջին տեղում, 9 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին»: «Աուգսբուրգը» 39 միավորով 8-րդն է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 28-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բավարիա»` 1-3 (տեսանյութ)

Դիմիտրիոս Յանուլիս, 30 - Ջամալ Մուսիալա, 42, Հարի Քեյն, 60, Քրիսլեին Մատսիմա, 90+3 (ինքնագոլ)

Հեռացում` Սեդրիկ Զեսիգեր, 58 («Աուգսբուրգ»)

Գերմանիայի Բունդեսլիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ