Մյունխենի «Բավարիայի» մամուլի ծառայությունը հրապարակել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները։
Գերմանական գրանդի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին հայտացուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ. Մանուել Նոյեր, Սվեն Ուլրայխ, Դանիել Պերեց։
Պաշտպաններ. Դայո Ուպամեկանո, Կիմ Մին Ջե, Էրիկ Դայեր, Ալֆոնսո Դևիս, Ռաֆայել Գերեյրու, Ադամ Ազնու։
Կիսապաշտպաններ. Յոզուա Կիմիխ, Սերժ Գնաբրի, Լեոն Գորեցկա, Լերոյ Սանե, Կինգսլի Կոման, Ժոաու Պալինյա, Մայքլ Օլիսե, Թոմաս Մյուլեր, Կոնրադ Լայմեր, Ջամալ Մուսիալա։
Հարձակվողներ. Հարի Քեյն, Արիյոն Իբրահիմովիչ, Մատիս Տել։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։