Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսիգայի 10-րդ տուրում հյուրընկալվեց նորեկներից «Սանկտ Պաուլիին» և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 22-րդ րոպեին խփեց Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան:
Գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց «Բոխումի» դեմ և 89-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը: Հյուրերի գոլը 18-րդ րոպեին խփեց չեխ հարձակվող Պատրիկ Շիկը:
Դորտմունդի «Բորուսիան» էլ հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց «Մայնցին»: Նուրի Շահինի թիմը 27-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել կիսապաշտպան Էմրե Ջանը:
Վենսան Կոմպանիի «Բավարիան» 26 միավորով առաջատարն է, «Բայերը»` 17 միավորով չորրորդը, «Բորուսիան»` 16 միավորով 7-րդը, «Մայնցը»` 13 միավորով 11-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 10-րդ տուր
«Սանկտ Պաուլի» - «Բավարիա»` 0-1
Ջամալ Մուսիալա, 22
«Բոխում» - «Բայեր»` 1-1 (տեսանյութ)
Կոջի Միյոշի, 89 - Պատրիկ Շիկ, 18
«Մայնց» - «Բորուսիա Դորտմունդ»` 3-1
Լի Ջաե Սուն, 36, Ջոնաթան Բուրկարդտ, 45+3, Պաուլ Նեբել, 54 - Սերու Գիրասի, 40 (11մ)
Հեռացում` Էմրե Ջան, 27 («Բորուսիա Դորտմունդ»)