Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը տհաճ իրավիճակում է հայտնվել, հաղորդում է Bayern & Germany-ն:
Շաբաթներ առաջ, գերմանական ակումբի տնային խաղից հետո, ոստիկանությունը կանգնեցրել է Պավարի մեքենան: 26-ամյա ֆուտբոլիստը եղել է ոչ սթափ վիճակում:
Միջադեպին հաջորդող շաբաթվա ընթացքում Պավարին հրավիրել են «Բավարիայի» ղեկավարության գրասենյակ և տուգանել խոշոր չափով:
Ֆուտբոլիստն այս պահին զրկված է վարորդական վկայականից և մյունխենյան ակումբի մարզումներին ժամանում է անձնական վարորդի օգնությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Բավարիայի» կազմում մասնակցել է 18 խաղի, խփել 4 գոլ: Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: