Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Բավարիան» «Ալիանց Արենա» ստադիոնում 5-0 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։
Մյունխենյան գրանդից դուբլ գրանցեց Լերոյ Սանեն, մեկական գոլ խփեցին Ռաֆայել Գերեյրուն, Հարի Քեյնն ու Սերժ Գնաբրին։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 42 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Հոֆենհայմը» 15-րդ տեղում է և ունի 14 միավոր։
Բունդեսլիգա, 17-րդ տուր
«Բավարիա» - «Հոֆենհայմ»` 5-0
Լերոյ Սանե, 7, 48, Ռաֆայել Գերեյրու, 12, Հարի Քեյն, 26 (11մ), Սերժ Գնաբրի, 66
«Բավարիա» - «Հոֆենհայմ» խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր: