Logo

«Բավարիայի» ֆուտբոլիստը որոշել է հեռանալ ակումբից

00:27 / 29.01.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» հարձակվող Մատիս Տելը որոշել է հեռանալ ակումբից, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի հետ առանձնազրույցից հետո ցանկանում էր մնալ ակումբում, սակայն վերջին երեք խաղերում պահեստայինների նստարանին մնալուց հետո մտափոխվել է։

19-ամյա հարձակվողը վարձավճարով այլ ակումբ տեղափոխվելու 7 տարբերակ ունի։ Գերմանական գրանդը նաև պատրաստ է վաճառել Տելի տրանսֆերային իրավունքը։

Հարձակվողի կարիերայի հաջորդ ակումբը կարող է դառնալ «Չելսին», որը հետաքրքրված է նրա ծառայություններով։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է փոխանակում իրականացնել «Բավարիայի» հետ՝ գործարքում ներառելով Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերային իրավունքը։

Մատիս Տելը «Բավարիայում» 82 խաղում խփել է 16 գոլ, կատարել 7 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ