Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սերժ Գնաբրին խաղադաշտից կբացակայի 2-3 ամիս, հաղորդում է Sport1.de-ն։
28-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Բունդեսլիգայի 14-րդ տուրի խաղում, որում «Բավարիան» պարտվել էր 1-5 հաշվով։
Այս մրցաշրջանում Գնաբրին մի շարք խաղեր է բաց թողել վնասվածքի պատճառով։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 5 խաղի, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։