Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան մտադիր է ձմռանը հեռանալ ակումբից, հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի` 29-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից։ Եթե նա չսկսի բավարար խաղաժամանակ ստանալ, սկսելու է դիտարկել այլ ակումբների առաջարկները։ Գերմանացի կիսապաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում։ 2023 թ. ամռանը Գորեցկայի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յուանյթեդը», սակայն գործը բանակցություններին չի հասել։
Գորեցկան իր դիրքորոշման մասին հայտնել է նաև «Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլին։
Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը մյունխենյան գրանդում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, 223 խաղում խփել 41 գոլ, կատարել 46 արդյունավետ փոխանցում։